top of page

Ինտերիերի դիզայն.
արժե՞ դիմել մասնագետի
Յուրաքանչյուր մարդ ձգտում է ձեռք բերել գեղեցիկ, ոճային եւ հարմարավետ կացարան, բայց բնակարանների, տների, քոթեջների եւ ամառանոցների ձեւավորումը շատ բարդ ու աշխատատար է: Հաճախ այն պահանջում է ոչ միայն ցանկություն եւ էնտուզիազմ, այլեւ պրոֆեսիոնալ գիտելիքներ: Հիմնականում կացարանի սեփականատերերը նման գիտելիքներ չեն ունենում, այդ ժամանակ անհրաժեշտություն է ծագում դիմել մասնագետների՝ ինտերիերի դիզայներների:
Ինտերիերի դիզայների գլխավոր նպատակը շինության տարածքի գեղեցիկ ու գրագետ կազմակերպումն է, որպեսզի այն լինի ոչ միայն գեղեցիկ, այլեւ ֆունկցիոնալ:
Դիզայների աշխատանքը ներառում է մի ամբողջ համալիր՝ գունային գամմայի, հատակի, պատերի, կահույքի, աքսեսուարների, տեթստիլի եւ այլնի ընտրություն: Բացի այդ, անհրաժեշտ է ստեղծել շինության միասնական պատկեր, այսպես կոչված՝ ոճ:
Դիզայների աշխատանքի բարդ պահն այն է, որ բոլոր գաղափարներն ու լուծումները պետք է համաձայնեցվեն պատվիրատուի հետ եւ կյանքի կոչեն նրա ցանկությունները:
Յուրաքանչյուր կացարան ունի ոչ միայն իր յուրահատուկ նախագիծը, այլեւ իր մթնոլորտը: Դա անհրաժեշտ է հաշվի առնել նաեւ կացարանին որոշակի ոճ հաղորդելիս:
Կացարանի ձեւավորման ոճի ընտրություն կատարելիս կարող են օգնել միայն այն մարդիկ, որոնց համար դա ոչ թե պարզապես աշխատանք է, այլեւ սիրելի զբաղմունք: Այդ աշխատանքը արժե վստահել հենց նրանց՝ ինտերիերի դիզայներներին:

bottom of page